Արցախ. Կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել է
Առողջություն
14:49 24/04/2020
ԼՂՀ

Արցախ. Կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից:

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, խոսքը Միրիկ համայնքի այն բնակչի մասին է, ով բուժումն անցնում էր Հայաստանի Հանրապետությունում:

Արցախի Առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում հայաստանյան գործընկերներին և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին՝ հոգատար վերաբերմունքի և բուժման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Տեղեկացնենք, որ առայսօր Արցախում գրանցել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից չորսն արդեն ապաքինվել են:

Placeholder
Արցախ. Կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել է