Վրաստանում դպրոցները մինչև սեպտեմբեր չեն բացվի
Կրթություն, գիտություն
09:33 25/04/2020
Տարածաշրջան

Վրաստանում դպրոցները մինչև սեպտեմբեր չեն բացվի

Վրաստանում ուսումը դպրոցներում չի վերսկսվի մինչև սեպտեմբեր: Jnews-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան: Նրա խոսքերով, ուսումնական ընթացքը նորմալ է ընթանում և հեռակա ուսումնական տարվա հայտարարում չի նախատեսվում:

«Ուսումը դպրոցներում չի վերսկսվի մինչև սեպտեմբերի 1-ը, բայց հեռակա ուսումնական տարի չի հայտարարվի: Ուսումնական ընթացքը նորմալ է ընթանում», – ասել է վարչապետը:

Գիորգի Գախարիան նաև նշել է, որ կրթության ոլորտի հարցերի վերաբերյալ կանցկացվի առանձին շնորհանդես:

Placeholder
Վրաստանում դպրոցները մինչև սեպտեմբեր չեն բացվի