Գեղարքունիքում վերջին երկու օրերին հաստատվել է կորոնավիրուսի նոր դեպքեր
Առողջություն
15:57 25/04/2020
Հայաստան

Գեղարքունիքում վերջին երկու օրերին հաստատվել է կորոնավիրուսի նոր դեպքեր

«ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 56 հաստատված դեպք»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոյանը:

Նա նշել է, որ բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների կատարվում է քաղաքացիների մեկուսացման եւ ինքնամեկուսացման գործընթացը։

Հիշեցնենք՝ ԱՆ հաղորդմամբ, ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17342 թեստավորում: Այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 81 նոր դեպք և 75 առողջացածներ։

Placeholder
Գեղարքունիքում վերջին երկու օրերին հաստատվել է կորոնավիրուսի նոր դեպքեր