ՌԴ-ում կորոնավիրուսի պատճառով կարող է գործազուրկ մնալ մինչև  9 միլիոն մարդ
Տնտեսություն
18:25 25/04/2020
Աշխարհ

ՌԴ-ում կորոնավիրուսի պատճառով կարող է գործազուրկ մնալ մինչև 9 միլիոն մարդ

Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով  մտցված սահմանափակումների պատճառով կարող է 6-9 միլիոն մարդ  մնալ գործազուրկ։ news.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը։

«Ռուսաստանում գործազրկությունը տնտեսության ճգնաժամի ֆոնի վրա սահմանափակիչ միջոցների պատճառով կարող է հոռետեսական կանխատեսումով ավելի քան կրկնակի լինել»,- ասել է նա։

Ա.Կուդրինի խոսքով, գործազուրկ կդառնա երկրի տնտեսապես ակտիվ բնակչության առվազն 8 տոկոսը։  Վատագույն դեպքում գործազրկությունը կարող է հասնել 10 տոկոսի։ Ռուսվիճվարչության տվյալներով, մարտին այն կազմել է 4,7 տոկոս։

Կուդրինն ակնկալում է, որ տարեվերջին Ռուսաստանի տնտեսության անկումը կկազմի 6-8 տոկոս, ընդ որում դրան է տանում ոչ միայն կորոնավիրուսի համավարակը, այլև այլ գործոններ, օրինակ, կապված նավթի շուկայում իրավիճակի և վառելիքի պահանջարկի անկման հետ։

Placeholder
ՌԴ-ում կորոնավիրուսի պատճառով կարող է գործազուրկ մնալ մինչև 9 միլիոն մարդ