ԱՆ.Կորոնավիրուսից մահացած քաղաքացին եղել է 71 տարեկան
Առողջություն
11:15 25/04/2020
Հայաստան

ԱՆ.Կորոնավիրուսից մահացած քաղաքացին եղել է 71 տարեկան

Երեկ արձանագրվել է կորոնավիրուսակիր մեկ քաղաքացու մահ։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17342 թեստավորում:

ԱՆ տվյալներով, այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 81 նոր դեպք և 75 առողջացածներ։

 

Placeholder
ԱՆ.Կորոնավիրուսից մահացած քաղաքացին եղել է 71 տարեկան