Հոգեբանը խորհուրդ է տալիս չմտածել համավարակի ավարտի մասին
Աշխարհում
09:42 25/04/2020
Աշխարհ

Հոգեբանը խորհուրդ է տալիս չմտածել համավարակի ավարտի մասին

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի կենսաբժշկական խնդիրների ինստիտուտի սոցիալական և ճանաչողական հոգեբանության լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Աննա Յուսուպովայի կարծիքով, կանխատեսել, թե ինչքան դեռ կշարունակվի կորոնավիրուսի  համավարակը և ինչքան դեռ պետք է մնալ ինքնամեկուսացած, անհնար է։  Այդ մասին մտքերը կարող են մարդու վրա բացասաբար անդրադառնալ և տագնապ առաջացնել։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, մասնագետը  վստահ է, որպեսզի դա տեղի չունենա, արժե օրինակ վերցնել տիեզերագնացներից և կենտրոնանալ որոշակի օրվա խնդիրների վրա:

Նաև հոգեբանը խորհուրդ է տալիս սոցիալական կայքերում ավելի քիչ ինֆորմացիա կարդալ և  քիչ կենտրոնանալ տագնապալի բովանդակության փոխանցված հաղորդագրությունների և տեսանյութերի վրա, իսկ որպես տեղեկատվական աղբյուր ընտրել երկու-երեք ստուգված աղբյուր։

Աննա Յուսուպովան պարզաբանել է, որ, ընդհանուր առմամբ, անորոշությունը սթրեսի հզոր գործոն է և կարող է անհանգստություն առաջացնել։ Ինքնամեկուսացման ընթացքում սթրեսը կարող է առաջացնել «մարող» ռեակցիա, որի արդյունքում ժամանակը կորած կլինի, իսկ օրերը ՝ անարդյունավետ:

Placeholder
Հոգեբանը խորհուրդ է տալիս չմտածել համավարակի ավարտի մասին