Ադրբեջանի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցներն ավելացել են
Քաղաքական
14:28 25/04/2020
ԼՂՀ

Ադրբեջանի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցներն ավելացել են

Ապրիլի 19-25-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 3500 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայություն

Բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 21-ին` ժամը 13:07-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցվել է Արցախի օդային սահմանը հատած, ադրբեջանական զինուժին պատկանող, «ORBITER» տիպի անօդաչու թռչող սարքը:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում Արցախի Հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունը վստահորեն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-18-ը հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1800 կրակոց:

 

 

Placeholder
Ադրբեջանի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցներն ավելացել են