Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 456 դեպք, բուժվել է 132 անձ
Առողջություն
14:19 25/04/2020
Տարածաշրջան

Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 456 դեպք, բուժվել է 132 անձ

Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 12 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ Stopcov.ge: Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 456 դեպքից բուժվել է 132 քաղաքացի:

1tv.ge-ի հաղորդմամբ, միևնույն ժամանակ, Վրաստանում բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում 5 հիվանդ է մահացել:

4949 քաղաքացի գտնվում է կարանտինում, իսկ ստացիոնար դիտարկամն տակ է 555 պացիենտ։ 

Placeholder
Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 456 դեպք, բուժվել է 132 անձ