Հարավային Կորեան էլեկտրոնային թևնոցներ կկիրառի կարանտինի ռեժիմը խախտողների համար
Աշխարհում
09:11 25/04/2020
Աշխարհ

Հարավային Կորեան էլեկտրոնային թևնոցներ կկիրառի կարանտինի ռեժիմը խախտողների համար

Ապրիլի 27-ից Հարավային Կորեան կպարտադրի էլեկտրոնային թևնոցներ նրանց համար, ովքեր խախտում են տնային կարանտինի ռեժիմը։ Ըստ «ՌԻԱ»-ի, ասել է այդ երկրի առողջապահության փոխնախարար Կիմ Գան Նիպը:

«Վարչապետը հայտարարել է, որ ապրիլի 27-ից կներդրվեն էլեկտրոնային թևնոցներ տնային կարանտինի ռեժիմը խախտողների համար և կուժեղացվեն բջջային հավելվածների գործառույթները: Ավելի խիստ պատժամիջոցներ կկիրառվեն նրանց նկատմամբ, ովքեր կհրաժարվեն թևնոցներ կրել»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Նորամուծությունը կվերաբերի նրանց, որոնք գտնվելով տնային կարանտինում, ապրիլի 27-ին տեղական ժամանակով ժամը 00:00-ից հետո կխախտեն կանոնները:

Բացի այդ, խստացվել են տնային կարանտինի վայրերից չարտոնված ելքերը հայտնաբերելու հնարավորությունը: Տնային կարանտինում գտնվող անձինք ստիպված կլինեն իրենց գտնվելու և առողջական վիճակի մասին ոչ թե օրական երկու անգամ հաղորդել, այլ երեք անգամ, և կուժեղացվեն տնային ստուգայցերը:

Ըստ Հարավային Կորեայի իշխանությունների, երկրի 46348 քաղաքացի ներկայում գտնվում է տնային կարանտինում: Դրանց մեծ մասը պահպանում են կարանտինի կանոները, բայց խախտումների դեպքերը շարունակվում են: Մինչ օրս հայտնաբերվել է 269 խախտող:

Հարավային Կորեայում վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 10 708, ապաքինվել է 8501 մարդ, մահացել՝ 240 -ը:

Placeholder
Հարավային Կորեան էլեկտրոնային թևնոցներ կկիրառի կարանտինի ռեժիմը խախտողների համար