Անգլիայում նոր ֆուտբոլային սեզոնի մեկնարկը կարող է առանց հանդիսատեսի լինել
Սպորտ
18:36 25/04/2020
Աշխարհ

Անգլիայում նոր ֆուտբոլային սեզոնի մեկնարկը կարող է առանց հանդիսատեսի լինել

2020-21 թվականների սեզոնի մեկնարկը անգլիական ֆուտբոլում կարող առանց հանդիսականների լինել: Դա կապված է կորոնավիրուսի համավարակի հետ:  Վեստի.ռու-ի հաղորդմամբ, The Times-ին իրադարձությունների զարգացման նման տարբերակ է ներկայացրել պրեմյեր-լիգայի մենեջերներից մեկը:

Եթե համաճարակային իրադրությունը չփոխվի դեպի լավը, ապա նոր սեզոնի մեկնարկն Անգլիայում կանցնի առանց հանդիսականների: Միաժամանակ տաբերակ է մշակվում, որի դեպքում ակումբները կկարողանան փոխհատուցել ֆինանսական կորուստները: Ծրագրվում է, որ դատարկ մարզադաշտերի վնասները կփոխհատուցվեն հեռուստահեռարձակումների պայմանագրերի հաշվին: Այդ միջոցը կօգնի պրեմյեր-լիգայի ու չեմփիոնշիփի ակումբներին, բայց կարող է հարվածել ավելի ցածր դիվիզիոններին:

 

Placeholder
Անգլիայում նոր ֆուտբոլային սեզոնի մեկնարկը կարող է առանց հանդիսատեսի լինել