Իտալիայում մայիսին հնարավոր է բացվեն թանգարանները
Մշակույթ
09:09 27/04/2020
Աշխարհ

Իտալիայում մայիսին հնարավոր է բացվեն թանգարանները

Իտալիայում  ծրագրում են թանգարաններն ու հնագիտական հուշարձանները բացել։ Դա կարող է տեղի ունենալ 2020 թ. մայիսին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է Իտալիայի մշակույթի և տուրիզմի նախարար Դարիո Ֆրանչեսկինին։

Խոսքն այն մշակութային օբյեկտների մասին են, որոնք կարող են կատարել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար նախատեսված անվտանգության բոլոր միջոցառումները։ Միաժամանակ նախարարը հայտարարել է, որ դեռևս վաղ է խոսել սահմանների բացման և միջազգային տուրիզմի վերսկսման մասին։

«Ամեն ինչ ուղղակիորեն կախված կլինի համաճարակաբանական իրավիճակից և առանձին երկրների որոշումից: Ես մասնակցել են  «մեծ քսանյակի» զբոսաշրջության ոլորտի  հանդիպմանը։ Այս ֆորումի բոլոր ներկայացուցիչներն ունեն նույն զգացողություններն ու ցանկությունները՝ վերադառնալ բնականոն ընթացքին, բայց այս տարի չի լինի զանգվածային միջազգային զբոսաշրջություն»,- ասել է Իտալիայի մշակույթի և տուրիզմի նախարարը:

Placeholder
Իտալիայում մայիսին հնարավոր է բացվեն թանգարանները