Հանձնաժողովի նիստից հետո սպասվում են պարետի նոր որոշումներ
Տնտեսություն
12:17 27/04/2020
Հայաստան

Հանձնաժողովի նիստից հետո սպասվում են պարետի նոր որոշումներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին և հետագա անելիքները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային և հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերի:

Մտքեր են փոխանակվել համաճարակաբանական խնդրի կառավարելիության, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումների մեղմման հնարավորությունների, վերահսկողության մեխանիզմների և մի շարք այլ հարցերի շուրջ:

Նիստի արդյունքներով առաջիկայում կլինեն պարետի համապատասխան որոշումներ:
 

Placeholder
Հանձնաժողովի նիստից հետո սպասվում են պարետի նոր որոշումներ