Թաթոյան. Մեր խորհրդանիշների հետ կապված պետք է ունենանք առանձնահատուկ վերաբերմունք
Իրավունք
13:44 27/04/2020
Հայաստան

Թաթոյան. Մեր խորհրդանիշների հետ կապված պետք է ունենանք առանձնահատուկ վերաբերմունք

«Իհարկե, համացանցում այս երևույթը, ցավոք սրտի, ունի մտահոգիչ պատկեր և, կարծում եմ, հրատապ միջոցներ են պետք կանխարգելման համար»,-ԱԺ-ում ՄԻՊ 2019 թվականի տարեկան զեկույցը ներկայացելուց հետո ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, որը վերաբերում է ատելության խոսքին ու դրա զարգացմանը, մասնավոապես 2019 –ին 2018-ի համեմատ ի՞նչ զարգացում է ապրել խոսքի ատելությունը։

Նրա խոսքով, այն կանխարգելելու համար վերջերս էլ օրենսդրական գործիքներ են ընդունվել, բայց, կարծում է, շատ կարևոր է նաև հանրային վարքագիծը, քաղաքացիները չներքաշվեն այդ քննարկումներին։

«Հանրային գործիչներն իրենց խոսքով, պահվածքով այնպիսի վարքագիծ պետք է դրսևորեն, որը չի առաջացնի այդ վիրավորանքը, ատելությունը։ Սա անխտիր վերաբերում է բոլորին»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։

Ա. Թաթոյանի խոսքով, եկեղեցու հետ կապված վերջերս լարվածության ալիք եղավ։

«Կարծում եմ՝ մենք պետք է համատեղ ջանքերով նաև նպաստենք, թույլ չտանք որևէ կերպ, որովհետև Հայ Առաքելական սուրբ եկեղեցին բացառիկ նշանակություն է ունեցել և ունի հայ ժողովրիդ կյանքում Վեհափառի հովվապետությամբ։ Այդպես է եղել պատմականորեն։ Մեր խորհրդանիշների հետ կապված պետք է ունենանք առանձնահատուկ վերաբերմունք»,- ասաց ՄԻՊ Ա. Թաթոյանը։

Placeholder
Թաթոյան. Մեր խորհրդանիշների հետ կապված պետք է ունենանք առանձնահատուկ վերաբերմունք