Ռուսաստանը գերազանցեց Չինաստանին՝ կորոնավիրուսային վարակվածության առումով
Առողջություն
14:26 27/04/2020
Աշխարհ

Ռուսաստանը գերազանցեց Չինաստանին՝ կորոնավիրուսային վարակվածության առումով

Մեկ օրվա  ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել են COVID-19-ով 6198 հիվանդներ։ Այս մասին գրում է Ria-ն՝ հղում անելով կորոնավիրուսային տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 2871։

Նախորդ օրը գրանցվել էր 6361 նոր դեպք և մահվան 66 դեպք:

Այսպիսով, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 87 147-ի (մեծ մասը Մոսկվայում), որոնցից 794-ը մահացել են, 7346-ը բուժվել է:

Placeholder
Ռուսաստանը գերազանցեց Չինաստանին՝ կորոնավիրուսային վարակվածության առումով