Թուրքիայում կորոնավիրուսի թեմայով «անհիմն գրառում անելու համար» ձերբակալել են 402 քաղաքացու
Տարածաշրջան
18:23 27/04/2020
Տարածաշրջան

Թուրքիայում կորոնավիրուսի թեմայով «անհիմն գրառում անելու համար» ձերբակալել են 402 քաղաքացու

Թուրքիայում վերջին 42 օրվա ընթացքում սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն և սադրիչ գրառումներ անելու» համար 402 քաղաքացի է ձերբակալվել։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին «Twitter» միկրոբլոգի պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։

Նախարարության գրառման մեջ մասնավորապես նշվում է․

«Վերջին 42 օրում սոցցանցերում ուսումնասիրվել է 6․362 հաշիվ, որոնցում անհիմն և սադրիչ գրառումներ են կատարվել։ Հայտնաբերվել է 855 օգտատեր, որոնցից 303-ը ձերբակալվել է»։

Placeholder
Թուրքիայում կորոնավիրուսի թեմայով «անհիմն գրառում անելու համար» ձերբակալել են 402 քաղաքացու