Արցախում կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել է
Տարածաշրջան
11:58 27/04/2020
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ խոսքը ապրիլի 7-ին Արցախի Հանրապետություն մուտք գործած ՀՀ այն քաղաքացու մասին է, ում մոտ ապրիլի 8-ին հաստատվել էր կորոնավիրուսային վարակ: Հետագա բուժման նպատակով նրան տեղափոխել էին ՀՀ:

Տեղեկացնենք, որ առայսօր Արցախում գրանցել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել են:

Placeholder
Արցախում կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել է