Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՆ. Կորոնավիրուսից մահացած քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ
Երեկ արձանագրվել է կորոնավիրուսակիր մեկ քաղաքացու մահ։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1808 դեպք, որոնցից 848-ն` առողջացած, 29-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 931 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 18547 թեստավորում: ԱՆ տվյալներով, ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 62 նոր դեպք և 15 առողջացածներ։