Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 1867-ի։
Նրանցից 866-ն` առողջացած, 30-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 971 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 19296 թեստավորում:
Այսպիսով` նախորդ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք և 18 առողջացածներ, մահվան մեկ դեպք։
Մահվան դեպքի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
մնացե'ք տանը,
սահմանափակե'ք շփումները,
հետևե'ք անձնական հիգիենային,
հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,
շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին: