Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Ճարտարապետների խումբը ժամանել է շինհրապարակ Նոտր Դամ տաճարի վերականգնման աշխատանքների հետագա ընթացքը որոշելու համար: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այդ մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Նշվում է, որ մեկուկես ամիս առաջ կորոնավիրուսի տարածման պատճառով այդտեղ շինարարական բոլոր աշխատանքները դադարեցվել էին:
Մասնագետները կստուգեն շինհարպարակը և այն կնախապատրաստեն շինարարների ժամանմանը, որը նախատեսված է հաջորդ շաբաթ: Ակնկալվում է, որ մայիսի սկզբին մոտ 50 աշխատող կվերադառանան տաճարի վերականգնման աշխատանքներին, այն դեպքում, երբ ոչ արտակարգ պայմաններում մոտ 170 մարդ էր ներգրավված այդ աշխատանքներում:
Չնայած աշխատանքների մեկուկես ամսվա դադարեցմանը, Նոտր Դամի վերականգնումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2024 թվականը:
Ինչպես նախկինում գրել էր Le Figaro թերթը, շինարարության վերսկսման լոգիստիկ խնդիրներ կարող են առաջանալ համաճարակի պատճառով: Մայր տաճարի վերակառուցմանը մասնակցող որոշ շինարարական ընկերություններ Փարիզում չեն տեղակայված, այլ՝ շրջաններում: Այդ իսկ պատճառով, շինարարական անձնակազմի և մասնագետների, ինչպես նաև հենց շինարարական նյութերի տեղափոխումը կարող է դժվար լինել, քանի որ դրանք պետք է իրականացվեն սոցիալական հեռավորության պահպանմամբ:
Դժվարություններ կարող են առաջանալ նաև սանիտարական ուժեղացված պահանջների պայմաններում Փարիզում մասնագետների տեղավորման հարցերում: