Սևանում գրանցվել է COVID-19-ի առաջին դեպքը
Առողջություն
15:13 28/04/2020
Հայաստան

Սևանում գրանցվել է COVID-19-ի առաջին դեպքը

ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք, ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը հասել է 63-ի։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Մարզպետը տեղեկացրել է, որ վարակի դեպքեր գրանցվել են  Վարդենիս, Մեծ Մարիկ (Վարդենիսի տարածաշրջան) և Սևան համայնքներում։

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Սևանում գրանցված վարակակրի շփման շրջանակը այս պահին պարզվում է։

Թե որտեղից կարող է լինել վիրուսի աղբյուրը, Վարդանյանն ասաց, որ դեռևս հստակ ասել չի կարող. «Ինքը կոնտակտավոր է եղել, վարակակրի հետ է շփվել, և մենք ուղղակի նմուշառում ենք արել, ու պարզվել է, որ քաղաքացին վարակված է։ Բայց իր մոտ ախտանշաններ չեն եղել»։

Placeholder
Սևանում գրանցվել է COVID-19-ի առաջին դեպքը