ԱՆ. Ստոմատոլոգիական կազմակերպությունները կարող են գործել
Առողջություն
16:01 28/04/2020
Հայաստան

ԱՆ. Ստոմատոլոգիական կազմակերպությունները կարող են գործել

Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլագիական պլանային գործունեություն` հիմք ընդունելով առողջապահության նախարարի 31.01.2020թ. թիվ 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցը :

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարությունը մշակել է «Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում COVID-19-ի կանխարգելման և անվտանգ աշխատանքի կազմակերպման ուղեցույց»-պաստառը` ոլորտի մասնագետներին տրամադրելու և ստոմատոլոգիական կազմակերպություններում փակցնելու նպատակով:

Placeholder
ԱՆ. Ստոմատոլոգիական կազմակերպությունները կարող են գործել