Վերաքննիչ դատարանը մերժել է Վերմիշյանի պաշտպանի բողոքը
Իրավունք
14:12 28/04/2020
Հայաստան

Վերաքննիչ դատարանը մերժել է Վերմիշյանի պաշտպանի բողոքը

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը  կշարունակի մնալ կալանքի տակ, քանի որ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ նախկին պաշտոնյանի պաշտպանի բողոքը:

 Panorama.am-ի հետ զրույցում Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանն ասաց, որ դեռ չի ստացել դատարանի որոշումը, չի կարող ասել, թե ինչ հիմքով է մերժվել իր բողոքը։

Նա նշեց, որ դատարանը նույնիսկ հաշվի չի առել այն, որ Վերմիշյանը տարիքային առումով ռիսկային խմբում է գտնվում՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ։

Մ. Առաքելյանն ասաց, որ Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացնելու։

Հիշեցնենք, որ Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու գործով։
 

Placeholder
Վերաքննիչ դատարանը մերժել է Վերմիշյանի պաշտպանի բողոքը