Արցախում կորոնավիրուսի նոր վարակակիրներ չկան
Առողջություն
10:04 28/04/2020
ԼՂՀ

Արցախում կորոնավիրուսի նոր վարակակիրներ չկան

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ, նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս 10 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքն արդեն ստացվել է՝ բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ նույնպես վարակը չի հաստատվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ 

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից 5-ն արդեն ապաքինվել են:

Placeholder
Արցախում կորոնավիրուսի նոր վարակակիրներ չկան