Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Յութուբում անցկացվեու է We Are One («Մենք միասնական ենք») առցանց փառատոն, որին մասնակցելու են 20 միջազգային կիոնափառատոներից, այդ թվում Կանն, Վենետիկ, Բեռլին, Սանդենս և այլն, համադրողներ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, առցանց-ֆորումը լինելու է անվճար։
Ցանցային փառատոնը չի փոխարինելու հետաձգված կինոփառատոներին։ Դրա ծրագրում ընդգրկվել են խաղարկային և վավերագրական ֆիլմեր, որոնք ցուցադրվել են կինոփառատոներում նախորդ տարի։ Պրեմիերաների մասին որևէ բան չի հաղորդվում։
Բոլոր ֆիլմերը կարելի է անվճար դիտել We Are One-ի պաշտոնական Յութուբ ալիում։ Փառատոնն անցկացվելու է մայիսի 29-ից հունիսի 7-ը։ Ցուցադրությունների ժամանակացույցն ավելի ուշ կհրապարակվի։
Ապրիլի 27-ից Amazon-ով մեկնարկել է նմանատիպ ծրագիր SXSW-ից և Prime Video-ից, բայց այն հասանելի է միայն ամերիկացի օգտատերերին։
Կորոնավիրուսի համավարակի պատճատով բազմաթիվ կինոփառատոներ են հետաձգվել։