Ամբողջ աշխարհից երգիչների մասնակցությամբ առցանց համերգ՝ նվիրված Ջազի միջազգային օրվան
Մշակույթ
16:10 29/04/2020
Աշխարհ

Ամբողջ աշխարհից երգիչների մասնակցությամբ առցանց համերգ՝ նվիրված Ջազի միջազգային օրվան

Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը: 2011թ. վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, համաձայն որի, 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքից տեղեկանում ենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս տարի  Ջազի միջազգային օրվա առիթով ծրագրված  տոնակատարությունն ու համերգը  Քեյփթաունում  (Հարավային Աֆրիկա) անցկացվելու է առցանց։ Դա վերաբերում է նաև մի շարք այլ միջոցառումների, որոնք նախատեսված էին ողջ աշխարհով ապրիլի 30-ին։

Ապրիլի 30-ին Գրինվիչի ժամանակով ժամը 19։00-ին  կսկսվի Համաշխարհային համերգն ամբողջ  աշխարհից արտիստների մասնակցությամբ։ Գեղարվեստական ղեկավարն է ամերիկացի հայտնի ջազ դաշնակահար և կոմպոզիտոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Հերբի Հենկոկը։ Համերգը հեռարձակվելու է ուղիղ եթեր։ 

Համերգին մասնակցելու են բացմաթիվ արտիստներ, այդ թվում Իգոր Բուտման, Եվգենի Պոբոժի, Ջոն Մակլաֆլին, Ջեյն Մոնհայտ, Ջոն Բիզլի, Բեն Ուիլյամս, Ջոն Սկոֆիլդ, Յուն Սուն Նա, Ա Բու,  Ջոի Դեֆրանչեսկո։

«Երաժշտությունը երջանկություն է պարգևում, այն արձագանքում է իրավիճակներին, որոնք ազդում են ամբողջ աշխարհի վրա։ Ջազն ազատության երջանկություն է, մարդու իրավունք։  Ջազի իններորդ միջազգային օրը, երբ մենք բախվում ենք COVID-19 պանդեմիային, մենք, ինչպես երբևէ, հույսը դնում ենք ջազի վրա, որպեսզի մոտենանք միմյանց»,- ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի  գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն։

Ապրիլի 30-ին Համաշխարհային համերգին ընդառաջ կկայանա անվճար կրթական  վարպետության դասերի շարք, մանկական միջոցառումներ և պանելային քննարկումներ վեբ գիտաժողովների միջոցով` հայտնի մանկավարժների և ջազ արտիստների մասնակցությամբ։ Այն նույնպես հեռարձակվելու է ուղիղ եթեր։
.

Placeholder