Առաջին անգամ «Օսկար»-ի կներկայացվեն նաև առցանց ցուցադրված ֆիլմերը
Մշակույթ
19:21 29/04/2020
Աշխարհ

Առաջին անգամ «Օսկար»-ի կներկայացվեն նաև առցանց ցուցադրված ֆիլմերը

Ամերիկյան կինոակադեմիան որոշել է, որ 2021 թվականին «Օսկարի» կարող են առաջադրվել ֆիլմերը, որոնք չեն ցուցադրվել կինոթատրոններում: Նախկինում միայն առցանց ցուցադրված ֆիլմերը չէին կարող հավակնել մրցանակի: Այս մասին գրում է kulturomania.ru կայքը։ 

Կինոակադեմիան ընդգծել է, որ նորամուծությունը վերաբերելու է միայն «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությանը: Նման որոշում է կայացվել կապված աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացման ռեժիմի և կինոթատրոնների փակման հետ:

Փոփոխություններ են մտցվել նաև որոշ այլ կանոններում: Լավագույն  ձայն և ձայնային մոնտաժի մրցանակները միավորվել են մեկում:

Օսկարի մրցանակաբաշխությունը կկայանա 2021 թվականի փետրվարի 28-ին:

Placeholder
Առաջին անգամ «Օսկար»-ի կներկայացվեն նաև առցանց ցուցադրված ֆիլմերը