Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անցած մեկ օրվա ընթացքում Իսպանիայում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 325 մարդ, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ հիվանդությունից մահացել է 24.275 քաղաքացի։
Ըստ աղբյուրի, անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 2,144 դեպք, ընդհանուր առմամբ, վարակվել է 212.917 մարդ, բուժվել է 109 հազար հոգի։
Ներկայումս Իսպանիան կորոնավիրուսի հետևանքով մահերի թվով աշխարհում երրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից և Իտալիայից հետո։
Placeholder