ԱՆ. Երկու պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուս, սակայն մահացել են այլ հիվանդությունից
Առողջություն
11:20 29/04/2020
Հայաստան

ԱՆ. Երկու պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուս, սակայն մահացել են այլ հիվանդությունից

Նախորդ օրերին արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:  Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ 

Ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1000 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 20189 թեստավորում: ԱՆ հաղորդմամբ, ունեն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 65 նոր դեպք և 34 առողջացած։ Ընդհանուր արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 30 դեպք: 

 

Placeholder
ԱՆ. Երկու պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուս, սակայն մահացել են այլ հիվանդությունից