Գեղարքունիքի մարզպետ. Իրավիճակը կառավարումից դուրս է եկել
Իրավունք
13:46 29/04/2020
Հայաստան

Գեղարքունիքի մարզպետ. Իրավիճակը կառավարումից դուրս է եկել

«Գավառի բժշկական կենտրոնում իրավիճակը կառավարումից դուրս է եկել՝ հաշվի առնելով, որ քաղաքացիները միաժամանակ տարբեր մուտքերից են մտել, կոտրել են ապակիները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ խոսելով երեկ Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի մասին։

Նրա խոսքով, ականատեսների վկայությամբ, նաև  տեսաձայնագրություններից է որոշակի պարզ դառնում, որ 500-ից ավելի մարդ են եղել միաժամանակ, հիմնականում Գավառի ու Նորատուզի բնակիչներ։

«Հիվանդանոցի միջադեպից ժամ, ժամուկես առաջ առաջ տեղի է ունեցել փոխհրաձագություն, որի հետևանքով դեպքի վայրում 2 զոհ ենք ունեցել, վիրավորները տեղափոխել են հիվանդանոց, հիվանդանցում տեղի է ունեցել այդ դեպքը»,- նշեց նա։

Մարզպետի խոսքով, բուժանձակազմի շրջանում տուծաժներ չեն եղել,  ոստիկաններից մի քանիսը հնարավոր է որոշակի քերծվածքներ են ստացել։ 

Գնել Սանսոսյանն ասաց, որ հիվանդանոցի միջադեպի ժամանակ ինքն ու Հայաստանի ոստիկանապետը գտնվել են դեպքի վայրում, որտեղ ժամեր առաջ եղել էին կրակոցները, իսկ հիվանդանոցում գտնել է փոխմարզպետը, ոստիկանության բարձրաստիճա պաշտոնյաներ։

Երեկ Գավառի ճանապարհին հնչած կրակոցների հետևանքով երկու հոգի մահացել էր: Կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն էին իրականացնում ոստիկանները։ Ձողերով և դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր անել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձինք, և դանակով կտրել են նրանց երկուսի պարանոցները:Ոստիկանությունից առավոտյան տեղեկատվություն տարածեցին, ըստ որի՝ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել:

Placeholder
Գեղարքունիքի մարզպետ. Իրավիճակը կառավարումից դուրս է եկել