Կոմունալային ճգնաժամի շրջանն ավարտված է.վարչապետ
Տնտեսություն
19:05 30/04/2020
Հայաստան

Կոմունալային ճգնաժամի շրջանն ավարտված է.վարչապետ

Կառավարությունն այն, ինչ պետք է աներ, այսօրվա դրությամբ արել է՝ գրեթե բոլոր բաժանորդներին օգնել ենք:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  միևնույն ժամանակ  տեղեկացնելով  Կառավորության 16-րդ միջոցառման մասին,որը վերաբերում է կոմունալ վճարներին: 

«Էլեկտրաէներգիայի 770 000  բաժանորդներից անջատված է 2600 բաժանորդի հոսանքը, դա կազմում է  0,3 տոկոսը: Իսկ գազի պարագայում՝ 620 000 բաժանորդից 1300-ի  գազն է անջատված՝ 0,2 տոկոսն է:

Մենք խնիդիր էինք դրել օգնելու այն մարդկանց, որոնք  ունեին դրա կարիքը և դրա համար այսօր  զանգահարում էինք այն քաղաքացիներին, որոնց հոսանքն ու գազն անջատված է: Արդյունքում որոշվեց ևս մեկ միջոցառում իրականացնել»,- ասաց վարչապետը:

Խոսելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 16-րդ միջոցառումից, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ   ընդլայնվել է բաժանորդների շրջանակը և 10 001  դրամից մինչև  25000 դրամ էներգիայի սպառում, ինչպես նաև  30 001 դրամից մինչև  40 000 դրամ գազի սպառում ունեցողներին փոխհատուցվելու է  ծախսի 30 տոկոսը:

«Այս պարագայում մենք կունենանք 207 837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81 697  գազի բաժանորդ»,-ավելացրեց վարչապետը:

Նա անդրադարձավ նաև չգազաֆիկացված 310  գյուղերի խնդրին, տեղեկացնելով. «Այս գյուղերի բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը կփոխհատուցվի 50 տոկոսով, չհաշված նախորդ միջոցառումներն, այսինքն ՝ արդյունքում հնարավոր է մինչև 70 տոկոս փոխհատուցում»:

Իր խոսքի ավարտին վարչապետն ընդգծեց, որ  կոմունալային ճգնաժամի շրջանն ավարտված է և կառավարությունն այն ինչ պետք է աներ, արել է. «Այս միջոցառումներով մի քանի միլիարդ դրամ ծախսում ենք ձեր կոմունալների ծախսերի համար: Այս փուլում կառավարությունն ինչ պետք է աներ, արդեն արել է: Առջևում տաք ամիսներ են և խնդրում եմ բոլորդ վերադառնալ և վճարել կոմունալները»:

 

Placeholder
Կոմունալային ճգնաժամի շրջանն ավարտված է.վարչապետ