Աշխարհի էկոլոգիապես մաքուր քաղաքները
Աշխարհում
09:00 30/04/2020
Աշխարհ

Աշխարհի էկոլոգիապես մաքուր քաղաքները

Վիենան աշխարհի ամենականաչ և էկոլոգիապես մաքուր քաղաքն է։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին գրում է Lonely Planet-ը։

Խորհրդատվական ընկերությունն ուսումնասիրել է խոշոր քաղաքները՝ ըստ մի քանի չափանիշների, որոնց հիման վրա կազմվել է վարկանշային ցանկը։

Հետազոտողները համեմատել են, օրինակ, հանրային կանաչ տարածքների տոկոսը, քայլելու տեղերը, օդի աղտոտվածության մակարդակը, վերականգնվող աղբյուրներից էներգիայի սպառումը և մեկ շնչի հաշվով ջուրը, հասարակական տրանսպորտը օգտագործող մարդկանց քանակը, գյուղատնտեսական շուկաները:

Վիենայում կան մեծ թվով զբոսայգիներ և հանգստի գոտիներ, հարմարավետ հասարակական տրանսպորտ: Ավելին, բնակիչների կեսն ունեն  հասարակական տրանսպորտից օգտվելու տարեկան ուղեգիր և հրաժարվել են անձնական տրանսպորտային միջոցներից, որն աղտոտում է շրջակա միջավայրը։

Երկրորդ տեղում է Մյունխենը, որտեղ նույնպես շատ են զբոսայգիները, իսկ լավ զարգացած հասարակական տրանսպորտի համակարգը նվազեցրել է ճանապարհների վրա անձնական մեքենաների քանակը և քաղաքում մաքրել օդը:

Ցուցակում երրորդը Բեռլինն է, որտեղ կան քայլելու շատ տարածքներ, Եվրոպայում մեկ շնչի հաշվով ջրի նվազագույն սպառումն այնտեղ է, ինչպես նաև զարգացած է հասարակական տրանսպորտի համակարգը:

Հնգյակը եզրակափակում են Մադրիդն ու Սան-Պաուլոն։ Առաջինում՝ կենտրոնում շատ են հրապարակները, այգիներն ու բուսաբանական այգիները, նաև կան բավարար հետիոտնային տարածքներ։ Բրազիլական մեգապոլիսում շատ են գյուղատնտեսական շուկաները, բնակիչները ավելի հաճախ, քան մյուսները, օգտագործում են վերականգնվող էներգիայի աղբյուրներ:

Տասնյակում են նաև Մանչեսթրը, Լիսաբոնը, Սինգապուրը, Ամստերդամն ու Վաշինգտոնը։
 

Placeholder