Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ
Աշխարհում
15:00 30/04/2020
Աշխարհ

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ

Այսօր Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը։ Այս մասին գրում է Tass-ը՝ հղում անելով վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբին։

Նախորդ մեկ օրում 7099 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուը․ սա ամենամեծ թիվն է՝ երկրում հիվանդության բռնկումից ի վեր։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 106 498-ի:

Նշվում է, որ ներկայումս Ռուսաստանի 100 հազար բնակչի հաշվով գրանցվում է միջինը 72,6 դեպք։

Placeholder
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ