Ոստիկանություն. Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան միջադեպի նյութերն ուղարկվել են դատախազություն
Իրավունք
13:25 30/04/2020
Հայաստան

Ոստիկանություն. Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան միջադեպի նյութերն ուղարկվել են դատախազություն

ԱԺ փոխնախագահ Ալենի Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև կատարված միջադեպի առթիվ ստեղծված նյութերը ոստիկանությունն ուղարկել է դատախազություն։

Ինչպես Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, դրանք ուղարկվել են դատախազություն հետագա ընթացքը լուծելու համար։

Հիշեցնենք, որ երեկ Արթուր Դանիելյանը ծեծկռտուքից հետո տեղափոխվել էր հիվանդանոց։ Վիրահատության կարիք չէր եղել։

Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասնեց՝ Դանիելյանն ի պատասխան իր բարևի իրեն հայհոյել է, ինչից հետո Սիմոնյանը գլխով հարվածել է Դանիելյանի դեմքին։


 

Placeholder
Ոստիկանություն. Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան միջադեպի նյութերն ուղարկվել են դատախազություն