ԱՆ. Մահացած վարակակիրներից մեկը 47 տարեկան է
Առողջություն
11:24 30/04/2020
Հայաստան

ԱՆ. Մահացած վարակակիրներից մեկը 47 տարեկան է

Նախորդ օրվա ընթացքում գրանցվել է մահվան երկու դեպք կորոնավիրուսի վարակակիրների շրջանում։ Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 69 և 47 տարեկան։ Վերջինն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ մահացել է ընդհանուր առմամբ 34 վարակակիր, երկուսի դեպքում մահվան պատճառն այլ հիվանդություններն են եղել։ Գրեթե բոլոր մահացածներն ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ։

Ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած, 32-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 21125 թեստավորում:

Ապրիլի 30-ին նախորդ օրվա համեմատ կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք և 29 առողջացած։

 

Placeholder
ԱՆ. Մահացած վարակակիրներից մեկը 47 տարեկան է