Պեկինում կբացվեն թանգարաններն ու զբոսայգիները
Մշակույթ
13:22 01/05/2020
Աշխարհ

Պեկինում կբացվեն թանգարաններն ու զբոսայգիները

Պեկինում տուրիստների համար կրկին բացվում են զբոսայգիներն ու թանգարանները, այդ թվում գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Արգելված քաղաքը:

news.ru-ն, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ արգելված քաղաք թանգարանային համալիրը ժամանակավորապես փակվել էր հունվարի վերջին՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:

Համալիրի այցելուների քանակը սահմանափակվել է, հիմա դրա տարածք կարող է մուտք գործել 5 հազար զբոսաշրջիկ՝ նախկին 80 հազարի փոխարեն: Նաև սահմանափակվել է մուտքը քաղաքային զբոսայգիներ և թանգարաններ: Ներկայումս այդ վայրեր կայցելի այցելուների նախկին թվի 30 տոկոսը:

Placeholder