Հայտարարվել է 2022թ-ի ձմեռային օլիմպիական  խաղերի մեդալների նախագծային աշխատանքների մրցույթ
Աշխարհում
15:29 01/05/2020
Աշխարհ

Հայտարարվել է 2022թ-ի ձմեռային օլիմպիական խաղերի մեդալների նախագծային աշխատանքների մրցույթ

2022 թվականի Պեկինի ձմեռային օլիմպիական  և պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեն հայտարարել  է մեդալների և ջահի նախագծային  աշխատանքների  մրցույթ։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Մեդալները պետք է համահունչ լինեն օլիմպիական արժեքներին և նպատակներին: Նմուշները  պետք է գեղեցիկ տեսք ունենան և  համապատասխանեն  արվեստի չափանիշներին։ Մեդալների դիզայնը պետք  է արտացոլի չինական մշակույթի և ժամանակակից տեխնոլոգիաների միաձուլումը։

Արդեն  հայտնի են  պանդա և չինական լապտեր թալիսմանները։

Placeholder