Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 16 հազարը
Աշխարհում
13:36 01/05/2020
Աշխարհ

Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 16 հազարը

Հինգշաբթի երեկոյան Իսրայելում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն աճել է 58-ով և հասել 16,004-ի, մեկ մարդ մահացել է, մահացությունների ընդհանուր թիվը հասել է 223-ի: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն այդ մասին հայտնել են երկրի Առողջապահության նախարարությունից:

Ըստ նախարարության տվյալների, ուրբաթ օրվա առավոտյան ժամը 9-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդների թիվը նվազել է՝ հասնելով 7,023-ի: Հինգշաբթի երեկոյան ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը չի փոխվել, նրանք105-են, որից 83 հոգի թոքերի արհեստական  օդափոխության կարիք ունեն:

Գիշերվա ընթացքում ապաքինվել է 197 մարդ, բուժվողների ընդհանուր թիվը 8,758 է:


 

Placeholder
Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 16 հազարը