Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 566 դեպք
Առողջություն
12:51 01/05/2020
Տարածաշրջան

Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 566 դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 566 դեպք, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։

Նշվում է, որ հիվանդությունը հաղթահարել է 184 քաղաքացի, մահացել է 6 մարդ։ Այս պահին երկրում մեկուսացված  է 5243 մարդ։

Վրաստանում արտակարգ դրություն ռեժիմը կպահպանվի մինչև մայիսի 22-ը, երկրում հայտարարված է պարետային ժամ։ Այս պահին սահմանափակված է տրանսպորտային միջոցների աշխատանքը, չեն գործում առևտրի կենտրոնները, ռեստորանները, հյուրանոցները, արգելված է ել ու մուտը խոշոր քաղաքներ։
 

Placeholder
Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 566 դեպք