Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միլանում «Լա Սկալա» օպերային թատրոնը բացվելու է սեպտեմբերին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է իտալական Corriere della Sera թերթը։
Թատրոնում առաջին ստեղծագործությունների թվում հնչելու է նաև Ջուզեպպե Վերդի «Ռեքվիեմն» ու Լյուդվիգ վան Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիան»։ Նշվում է, որ «Ռեքվիեմը» նախատեսվում է նվիրել կորոնավիրուսի զոհերին, իսկ «Իններորդ սիմֆոնիան»՝ COVID-19-ի դեմ հաղթանակին։
Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը, ինչպես մշակութային օջախների մեծ մասը, փակվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։