01.05.2020. 82 նոր վարակակիր, 48 առողջացած, մահացածը 27 տարեկան է
Օրվա թեմա
11:00 01/05/2020
Հայաստան

01.05.2020. 82 նոր վարակակիր, 48 առողջացած, մահացածը 27 տարեկան է

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ քիչ առաջ հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 2148-ի։ Նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 82-ով։

Մեկ օրվա ընացքում առողջացել է 48 մարդ, մահացել մեկ պացիենտ։

ԱՆ-ից մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Այս պահին փաստացի բուժվողների թիվը 1136 է, նախորդ օրվա համեմատ ավելացել է 33-ով։

Placeholder
01.05.2020. 82 նոր վարակակիր, 48 առողջացած, մահացածը 27 տարեկան է