Հայաստանում գրանցվել է դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման 58 դեպք
Առողջություն
18:15 02/05/2020
Հայաստան

Հայաստանում գրանցվել է դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման 58 դեպք

Հայաստանում 2020 թվականի փետրվարին գրանցվել է դեղամիջոցներից, դեղորայքից և կենսաբանական նյութերից  թունավորման 58 դեպք:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, դեպքերից 29-ը գրանցվել է մինչև 18 տարեկանների մոտ, այդ թվում 13-ը՝ 0-2, իսկ 11-ը՝ 3-6 տարեկանների մոտ:

Ինչ վերաբերում է ոչ բժշկական նյութերից թունավորումներին, ապա այս տարվա փետրվարին գրանցվել է 145 դեպք, որից 53-ը՝ մինչև 18 տարեկանների մոտ:

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է նաև մանրէային սննդային թունավորումների 9 դեպք:

Placeholder
Հայաստանում գրանցվել է դեղորայքից և կենսաբանական նյութերից թունավորման 58 դեպք