Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
106-ամյա ֆրանսուհին կարողացել է հաղթահարել կորոնավիրուսային հիվանդությունը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Ըստ աղբյուրի, ծերանոցում բնակվող Էլեն Լեֆեվրի մոտ ապրիլի 15-ին ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն. նա ջերմել է և թուլություն զգացել։ Կնոջը հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել, նա մեկուսացվել է իր սենյակում։
Ինչպես նշում է աղբյուրը, այս պահին կինն իրեն լավ է զգում, նրա առողջական վիճակը անհանգստանալու տեղիք չի տալիս։
Կինը հարազատներ չունի: Նա, 200 այլ ծերերի հետ միասին, ապրում է Իվելինի շրջանի ծերանոցներից մեկում։