ՌԴ շինարարության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Աշխարհում
09:45 02/05/2020
Աշխարհ

ՌԴ շինարարության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ՌԴ շինարարության և բնակ-կոմունալ տնտեսության նախարար Վլադիմիր Յակուշևի մոտ COVID-19 է հայտնաբերվել, նա հոսպիտալացվել է, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով նախարարության մամուլի ծառայության հայտարարությանը։

Նշվում է, որ փոխնախարար Դմիտրի Վոլկովը նույնպես վարակված է կորոնավիրուսային հիվանդությամբ:

«Հիվանդությունն ախտորոշվել է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով», - նշվում է հաղորդագրությունում։

Վ. Յակուշևն ասել է, որ բուժում է ստանալու քաղաքային հիվանդանոցներից մեկում: «Ես կապի մեջ կլինեմ»,- ասել է նախարարը։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել է կորոնավիրուսով։

 

 

Placeholder
ՌԴ շինարարության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել