Հունվար-փետրվարին Հայաստանում ադամանդի արտադրությունը 2.1 անգամ աճել է
Տնտեսություն
16:21 02/05/2020
Հայաստան

Հունվար-փետրվարին Հայաստանում ադամանդի արտադրությունը 2.1 անգամ աճել է

2020 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 89,352 հազար կարատ ադամանդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  2.1 անգամ: Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2019թ-ի հունվար-փետրվարին հանրապետությունում արտադրվել է 41 634 հազար կարատ ադամանդ:

Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա այս տարվա երկու ամիսներին արտադրվել է 195 կգ ոսկերչական արտադրանք, ինչը 2019 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 76.2%-ով:

2019թ-ի հունվար-փետրվարին հանրապետությունում արտադրվել է 110.7 կգ ոսկերչական արտադրանք:

Placeholder
Հունվար-փետրվարին Հայաստանում ադամանդի արտադրությունը 2.1 անգամ աճել է