Աշխարհի 23 երկրում կորոնավիրուսից մահացել է 55 լրագրող
Աշխարհում
10:40 02/05/2020
Աշխարհ

Աշխարհի 23 երկրում կորոնավիրուսից մահացել է 55 լրագրող

Աշխարհի 23 երկրներում 55 լրագրող դարձել է կորոնավիրուսային համաճարակի զոհ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով  «Press Emblem Campaign» անկախ կազմակերպությանը, որը զբաղվում է լրատվամիջոցների աշխատողների անվտանգության ապահովմամբ:

COVID-19- ի հետևանքով լրագրողների մահվան մասին զեկույցը նվիրված է մամուլի ազատության համաշխարհային օրվան, որը նշվում է մայիսի 3-ին:

«Լրագրողների անվտանգությունն այս ճգնաժամի պայմաններում առանձնահատուկ ռիսկի է ենթարկվում, քանի որ նրանք պետք է շարունակեն տեղեկատվություն տրամադրել դեպքի վայրից՝ հարցազրույց անցկացնելով բժիշկների, բուժքույրերի և հիվանդների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի, միայն Էկվադորում COVID-19-ի զոհ է դարձել 9 լրագրող։ Ութ լրագրողի մահ է գրանցվել Միացյալ Նահանգներում, չորսինը՝ Բրազիլիայում, և երեքական լրագրողի մահ է գրանցվել Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում:

Placeholder
Աշխարհի 23 երկրում կորոնավիրուսից մահացել է 55 լրագրող