Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք
Տարածաշրջան
11:33 04/05/2020
Տարածաշրջան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը, ինչպես գրում է վրացական Առաջին ալիքը, թարմացվել է կառավարության հատուկ կայքում:

Տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 593 դեպքից բուժվել է 223 պացիենտ:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 9 անձ:

Միևնույն ժամանակ, Վրաստան բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:

5028 քաղաքացի գտնվում է կարանտինում, իսկ ստացիոնար դիտարկման տակ է 537 պացիենտ:

Placeholder
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք