«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն էներգիայի այլընտրանքային աղբուրներով կապահովի  ամառային խաղերը
Աշխարհում
19:51 04/05/2020
Աշխարհ

«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն էներգիայի այլընտրանքային աղբուրներով կապահովի ամառային խաղերը

«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն  էներգիայի այլընտրանքային աղբուրներով կապահովի  ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերը։  Նշվում է ջրածնի օգտագործման  մասին, գրում է ՀԱՕԿ-ը։

Կազմակերպիչները հույս ունեն 100 տոկոսանոց  էլեկտրաէներգիա ստանալ վերարտադրվող, արևային և այլ աղբյուրներից։

Ջրածնի օգտագործումից ստացված էներգիան պետք է դառնա խաղերի կարևոր բաղադրիչը:

Ըստ աղբյուրի հինգ հարյուր  էլեկտրոմեքենա օլիմպիական  միջոցառման օրերին կաշխատի ջրածնային մարտկոցներով։ Այն կօգտագործվի  ջահերի  համար։

Ճապոնիայում  արդեն կառուցված է «H2 Kusatsu Farm» լիցքավորման կայանը, որն  արտադրում  է մաքուր ջրածին։

Կազմկոմիտեն նման միջոցառումների շնորհիվ  նախատեսում է կրճատել ածխաթթու գազի արտանետումները։

Ավելի վաղ ներկայացվել էին վերամշակված  ստվարաթղթից պատրաստած  մահճակալներ ,  պայուսակներ և խոհանոցային պարագաներ։

 

Placeholder