Իսլանդացի դերասանը բարձրացրել է 501 կիլոգրամանոց ծանրաձողը
Սպորտ
13:37 04/05/2020
Աշխարհ

Իսլանդացի դերասանը բարձրացրել է 501 կիլոգրամանոց ծանրաձողը

Աշխարհի նոր ռեկորդ՝ 501 կիլոգրամ, այն գրանցել է հանրահայտ դերասան Հաֆթոր Բյորնսոնը, որը «Գահերի խաղը» սերիալում խաղացել է Գրիգորի Կլիգանի՝ Գորի դերը:

Եվրանյուզը գրում է, որ վերջերս Բյորնսոնն արդեն նվաճել էր Մոլորակի ուժեղագույն մարդու կոչումը: Հիմա կես տոննայից ավելի կշռող ծանրաձողը, որը 1 կգ-ով գերազանցում է իր նախկին ռեկորդը, դերասանը բարձրացրել է հայրենի Իսլանդիայում: Ռեկորդի գրանցումը հեռարձակվել է մարզական հեռուստաալիքների ուղիղ եթերում: Ինքը՝ Բյորնսոնը, ով 31 տարեկան է, պահը պատմական է անվանել և խոստովանել է, որ շոյված է:

Placeholder