Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լոնդոնի «Արսենալը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ծրագրում է թիմի կազմից մի քանիսից ազատվել։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, «Արսենալի» տերերը մտադրվել են միանգամից բաժանվել վեց խաղացողից։
Bleacher Report-ում աղբյուրը չի նշել ֆուտբոլիստների անունները, բայց ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոր թիմեր իրենց պետք է փնտրեն պաշտպաններ Շկոդրան Մուսթաֆին և Սոկրատիս Պապաստատոպուլոսը, կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանն ու հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։
«Արսենալը» նախատեսում է ֆուտբոլիստների վաճառքից ստացված հասույթը ծախսել նոր գնումների վրա, որոնք կարող են ուժեղացնել թիմը հաջորդ մրցաշրջանում։