Ռուսաստանում 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 10.581 դեպք
Առողջություն
12:35 04/05/2020
Աշխարհ

Ռուսաստանում 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 10.581 դեպք

Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի 82 մարզում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 10.581 դեպք: Այսպիսով, ըստ օպերատիվ շտաբի, դեպքերի ընդհանուր թիվը 145.268 է: Այս մասին գրում է Gazeta-ն։

Օրվա ընթացքում ևս 1456 մարդ վերականգնվել է COVID-19-ից,  ընդհանուր առմամբ բուժվել է 18 095 մարդ: Մահվան դեպքերի թիվն աճել է 76-ով՝ հասնելով 1356-ի:

Վարակի մեծ մասը հայտնաբերվել է Մոսկվայում`5795:
 

Placeholder
Ռուսաստանում 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 10.581 դեպք